Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Բագրատյան. Առաջարկում եմ մարտական զենք տրամադրել սահմանամերձ համայնքների մեր քաղաքացիներին

Սերգեյ Բագրատյան. Առաջարկում եմ մարտական զենք տրամադրել սահմանամերձ համայնքների մեր քաղաքացիներին
18.01.2021 | 15:19

Աժ նիստում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց.

«Առաջարկում եմ սահմանամերձ համայնքներում մարտական զենք տրամադրել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք առնվազն հոգեբանորեն կարողանան հաղթահարել այս իրավիճակը, քանի որ նրանք անպաշտպանության զգացում ունեն»:

Նա հավելեց, որ ինքն այս մասին նախագիծ է ներկայացնելու:

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ